«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Գայլերը շատացել, ագրեսիվացել են

Գայլերը շատացել, ագրեսիվացել են
09.11.2024 | 06:59

Տավուշի մարզի անտառներում գայլերը բազմացել, ագրեսիվացել են։ Վերջին տարիներին որսորդները գայլեր չեն որսում։ Գայլերի որս չի կատարվում, որովհետև գայլի միսն ուտելի չէ, որսորդներն էլ թանկ գնդակները գայլերի պահով խնայում են։ Տավուշի անտառամերձ գյուղերի ծայրերին, հատկապես մութ ժամանակ գայլերը ոչնչացում են առանց հսկողության մնացած ոչխարներ, խոզեր, ձիեր, ավանակներ։ Գայլերը շատ խելացի, սրատես գիշատիչներ են։ Նրանք ոհմակով հարձակվում են Տավուշի մարզի անտառներում, դրանց բացատներում տարվա բոլոր եղանակներին արածող ձիերի երամակների վրա։ Այդ երամակները սովորաբար առանց ձիապանի են լինում, երամակը գայլերից պաշտպանում է երամակի արու ձին՝ հովատակը, որն աքացու ուժեղ հարվածներ է հասցնում գայլերին։ Վերջերս սարում կովեր պահող մեկը տեսել է, թե ինչպես 12 գայլից բաղկացած ոհմակը շրջապատել ու քշում է երամակը, որպեսզի ձիերին գցի դարավանդից կամ, իրենց համար հարմար տեղում ուրիշ կերպ շփոթեցնելով ձիերին, հարձակվի երամակի վրա։ Որսորդական հրացանով զինված նախրչին կրակելով երամակն ազատել է գայլերի շրջապատումից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ